Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում»․ Ահարոն Վարդանյան

13:18, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում»․ Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանական իշխանություններին մոտ կանգնած վերլուծաբաններից մեկը գրում է, որ Արաքսից հյուսիս գտնվող դիկտատորը տարօրինակ կերպով անտեսում է Իրանի խաղաղ ուղերձները և համապատասխան կերպով չի արձագանքում դրանց։ Այնուհետև ավելացնում, որ եթե նման կերպ շարունակվի, ապա ուղերձներ հղելու ձևը կարող է փոխվել այնպես, որ դրանք հասու լինեն Բաքվի իշխանություններին։
     Կարող ենք ասել՝ Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում»։

3240 | 0
Facebook