Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին օրինագիծը

10:00, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը կողմ է հանդես եկել Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծի քննարկման շրջանակում Հայկական հանձնախմբի կոնգրեսականների ներկայացրած հայանպաստ մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծերին՝ այսպիսով թույլ տալով դրանց ընդգրկումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը: Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և կալանավորվածներին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխության նախագծում ասված է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Այն նաև պահանջում է պաշտպանության նախարարից զեկույց ներկայացնել 2020-ի պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Երկկուսակցական օրենսդրական այս նախաձեռնությունն աջակցել են ավելի քան տասը կոնգրեսականներ: Այս փոփոխությունները կքվեարկվեն Ներկայացուցիչների պալատում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել արդեն մոտ օրերս: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

3027 | 1
Facebook