Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում. «Հրապարակ»

09:30, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը, որը երբեմնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է, տևական ժամանակ է` չի հաճախում նիստերին:

Մեզ ասացին, որ առողջական խնդիրներով է պայմանավորված` վարակվել է քովիդով, բուժում է ստանում տանը, քանզի այնքան ծանր չէ վիճակը, որ հոսպիտալացվի, բայց շատ լավ էլ չէ` վիճակը երբեմն բարդանում է, երբեմն` կայունանում:

Փաստացի, 29 հոգանոց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ-ում աշխատանքի գալիս է 25 պատգամավոր, մյուս չորսից երեքը կալանավորված են, մեկն էլ` վատառողջ»:

3546 | 0
Facebook