Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ Ժիրայր Ոսկանյանի առողջական վիճակից

00:00, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Մանրամասներ՝ Ժիրայր Ոսկանյանի առողջական վիճակից

Լրագրող Ժիրայր Ոսկանյանն այսօր տեսաուղերձի միջոցով ներկայացրել է մանրամասներ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաև անդրադարձել է համացնացում շրջնառվող կեղծ տեղեկություններին:

«Իմ հիվանդության վերաբերյալ ախտորոշումը դեռ շարունակում է մնալ նախնական: Ես հանձնել եմ թեստեր, այդ թվում՝ ոտքի մկանի բիոփսիա, որի պատասխանները կլինեն շաբաթվա վերջում»,- ասել է Ոսկանյանը:

Լրագրողը նշել է, որ այս պահին իրեն անհամեմատ ավելի լավ է զգում. «47 օր է՝ տառապում եմ այս հիվանդությամբ և չի եղել մեկ օր, որ ինձ զգամ այնպես, ինչպես՝ հիմա: Դրա համար շատ շնորհակալ եմ ինձ հետ համագործակցող բժշկին՝ Վահան Մուկուչյանին»,- ընդգծել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

5474 | 0
Facebook