Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱՀ ԱԻՊԾ

20:24, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

1703 | 0
Facebook