Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն ի վիճակի չի ապահովելու թե՛ Արցախի, թե՛ ՀՀ անվտանգությունը». Արման Մելիքյան

20:42, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
«Հայաստանն ի վիճակի չի ապահովելու թե՛ Արցախի, թե՛ ՀՀ անվտանգությունը». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմից հետո անցած մոտ մեկ տարվա ընթացքում հանդիպումներ եմ ունեցել որոշ գործարարների հետ: Մարդիկ նոր են հասկացել, որ, հակառակ տարատեսակ քաղաքական մեր առաջնորդների ամպագոռգոռ պնդումների, Հայաստանն ի վիճակի չի ապահովելու թե՛ Արցախի, թե՛ ՀՀ անվտանգությունը:

Արդյունքում, ոչ միայն ներդրումներ բերելն է էապես բարդացել, այլև բարձրակարգ երիտասարդ մասնագետներին Հայաստանում պահելու խնդիր է առաջացել: Օրերս գործարարների համաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ կատարելու խոստումներ են տրվել: Լավ է, որ մարդիկ պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել հայրենասիրական մղումներից ելնելով: Վատ է, որ կրկին այդ մասին խոսվում է առանց հաշվի առնելու այն, որ Հայաստանը նախկինի պես ի վիճակի չէ ինքնուրույն ապահովելու ոչ միայն Արցախի, այլև ՀՀ անվտանգությունը: Դա նշանակում է, որ գումարներ ներդնելը կրկին կլինի խիստ ռիսկային, եթե Հայաստանը չունենա երկրի անվտանգությունն ապահովող սեփական արդյունավետ համակարգը: Ի դեպ, այդ համակարգում առաջնային դեր պետք է ունենա ոչ թե զենքն ու տարատեսակ ուժային կառույցները, այլ այն ուղեղային կենտրոնը, որը կապահովի գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման ստույգ երկարաժամկետ կանխատեսումը, որի հիման վրա էլ հնարավոր կլինի միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով ծրագրել մեր անելիքները քաղաքականության, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում: Բիզնեսի արդյունավետության և պաշտպանված լինելու առաջնային նախապայմանը այս է»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
3971 | 1
Facebook