Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահափորձ՝ Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ. Զելենսկին «հզոր հակահարված» է խոստացել

16:36, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Մահափորձ՝ Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ. Զելենսկին «հզոր հակահարված» է խոստացել

Կիևի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական՝ Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա: Արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վարորդը, ով ծայրահեղ վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Շեֆիրը չի տուժել: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանության մամլո-ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ մոտ ժամը 10-ին: Նշվում է, որ մեքենայի ուղղությամբ արձակվել է 10 փամփուշտ: Երկրի ՆԳՆ հետաքննություն է սկսել՝ հանցագործներին հայտնաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Զելենսկին, խոստացել է «հզոր հակահարված» հասցնել: «Սա մահափորձ է համարվում: Թե ով է կանգնած այս ամենի հետևում և ինչ ուժեր են՝ ներքին թե արտաքին՝ դեռ չգիտեմ: Նրանց ուժեր չեմ համարում, քանի որ անտառից՝ ընկերոջս մեքենային կրակելու միջոցով ինձ «բարև» ուղարկելը՝ թուլություն է: Իսկ ահա պատասխանն ուժեղ է լինելու»- ասել է Զելենսկին: Շեֆիրը՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ընկերն է: Հայտնի է, որ նա է զբաղվում Ուկրաինայի նախագահի ամենօրյա օրակարգով:

Մահափորձ ՝Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ. Զելենսկին «հզոր հակահարված» է խոստացել
6303 | 0
Facebook