Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

15:36, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ադրբեջաներենի մասնագետ Յաշա Չոփչիյանը:

«Դասընթացները բուհում կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից՝ շաբաթական 3 օր՝ ժամը 18:00-ին, և կտևեն 3 ամիս, որոնց ընթացքում մասնակիցները կսովորեն լեզուն՝ այբուբենից սկսած, մինչև զինվորական տերմիններ, ժամանակակից ադրբեջաներեն և ժողովրդական բարբառներ: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել՝ առանց տարիքային սահմանափակման:

Թշնամու լեզվի իմացությունը, իսկապես, արդիական է ներկա պայմաններում», - նշել է Յ. Չոփչիյանը և հավելեց, որ ադրբեջաներեն լեզվի դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել (097) 30-50-28 հեռախոսահամարին:

4394 | 3
Facebook