Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Եռամսյա հավաքին մասնակցող տղաներին սովետական գոտիներից բացի սովետական բաճկոններ են տվել»․ Սոֆյա Հովսեփյան

16:06, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
«Եռամսյա հավաքին մասնակցող տղաներին սովետական գոտիներից բացի սովետական բաճկոններ են տվել»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Ուրեմն, քանի որ երեկ շատերը տոնական տրամադրության մեջ էին, կրկին չանդրադարձա այս թեմային, որ ինչպես մի քանիսը գնահատեցին՝ «թեման չշեղեմ»...
     Չէ՛, մարդի՛կ, թեման չեմ շեղում, թեման այս անշեղելի է, ու զինվորն անմխիթար վիճակում է ...
     Էս թեման պետք է լինի ամեն մեկիդ մտքում ու հոգածության տակ...
     Ինչպես գիտեք, եռամսյա հավաքին մասնակցող տղաներին տվել էին սովետական գոտիներ, բայց չէ՛, պարզվում է՝ այսքանով չենք սահմանափակվել, որ հետն էլ տվել են սովետական տաք բաճկոններ։ Տղաներին տարել են «զորավարժություններ» անվան տակ և չմանրամասնեմ ...
     Ամեն օր զանգում են և քանի որ ընկերներումս էլ կան մարդիկ, որոնք դիմել են կփաստեն՝ անձրևանոց է պետք, վրան չկա, որտեղի՞ց գնենք, քնապարկ է պետք, ալյուրի պարկեր են պետք, գեներատոր է պետք, հեռադիտակ է պետք, գիշերային տեսահսկող սարք է պետք, պետք է, պետք է, պետք է ...
     Սա պետությո՞ւն է, թե՞...
     Անկա՞խ ենք, թե՞...
     Արդեն 30 տարի է անցել, և սովետական գոտին մնացել է մեր զինվորի այլընտրանքը ...
     Քարոզարշավին հայտնի մանիպուլյացիան վկա՝ մեկին մուրճ տվին, մեկին՝ մանգաղ, էն մեկն էլ աստղն առավ ու տեղավորվեցին...
     Որ տարածք թուրքը մտնում է ասում են ԽՍՀՄ քարտեզ, մարդիկ էլ կրկնում ու հարմարվում են ...
     ԽՍՀՄ։ Բա Անկախ Հայաստանի քարտե՞զը։
     Էն մեկն ասում է. «Հակառուսական քարոզ եք անում»։ Չէ՛, մարդի՛կ, չեմ թողնում հակահայ քարոզ անեք, ինձ համար ռուսը հոգս չէ, իր լինելիությունը ինձ չի խանգարում, այլ մեր չլինելիությունն է ինձ խանգարում։ Երկար կյանք ռուսին էլ, ամերիկացուն էլ, բայց մեզնից հեռու, մի՛ մոռացեք ձեր ազգությունը ...
     Էն մեկն ասում է՝ քոչարյանական ես, սերժական ես, նիկոլական ես, չէ մարդի՜կ, հա՜յ եմ, առանց «-ականների», անգամ քաղաքականության մեջ եղած ժամանակ «-ական» չեղա...
     Ես խնդիր չունեմ ոչ մի ազգի հետ, բացառապես իմ թշնամուց, ով անողոք կերպով գնում է ազգիս վերացման իր դարավոր ծրագրով ...
     Ասում եք՝ միշտ է եղել էդ գոտին՝ 2011, 2012 և այլն, բա վատն էր, չընդունեցինք, ինչո՞ւ ենք միայն վատ օրինակները կիրառում այն, ինչը իբր մերժել էինք...
     Կամ պատերազմն եք օրինակ բերում։ Պատերազմի ժամանակ գիտե՞ք՝ որքան տղաներ իրենց տաբատի գոտիներն են տարել, եթե կար ՊՆ-ում գոտի, պահեստում էր, ինչո՞ւ չէիք տալիս, ինչո՞ւ էիք մեզանից գոտի ուզում...
     Կամ ասում եք՝ սովետականը որակով է...
     Մեռնենք, որ 21֊րդ դարում՝ երեսուն տարի անց, մի որակով գոտի անգամ չենք կարող ունենալ...
     Հա, չմոռանամ ասել, որ պատերազմին չկար նաև տաք բաճկոն, շատ ենք կարել, անգամ մոտս մի քանի հատ դեռ կա...
     Մի տարի է անցել ու աշխարհազորի համար բաճկոն չեն կարել, մա՜րդ են հավաքում։
     Սովետական բաճկոնով ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ...
     Տավուշի մարզի Նոյեմբերյանի հատվածում էլ ջրի խնդիր կա, փող հավաքենք 1տ . ջրի տարրա առնենք, զինվորը մեղք է, ամեն շաբաթ 180լ ջուր են տանում (աչքերդ փակեք, դա էլ մի կարդացեք, գունավոր տառերով գրած չի )...
     Մեկդ էլ չհամարձակվեք խրատական ճառ կարդալ էստեղ։ Պահանջս ուժի մեջ է ...
     ՀԱՅ զինվոր, դիմացի՛ր էս անառակներին, քո օրը դեռ գալու է»։

| | |
2857 | 5
Facebook