Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում ի՞նչ տուգանքներ են նախատեսված

13:30, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում ի՞նչ տուգանքներ են նախատեսված

«Ստուգայցերը պատահական են, որևէ մեկը տեղյակ չի, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը: Բոլոր պահանջները ստուգվում են, որոնք ներառված են 17-Ն հրամանում, և որևէ պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը՝ անդրադառնալով քովիդի դեմ չպատվաստվելու դեպքում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու համար նախատեսվող տուգանքներին:

Նրա խոսքով, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ կլինի 10-20 000 դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 000 դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից քովիդի դեմ չպատվաստված քաղաքացիները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն ՊՌՇ բացասական թեստ, հակառակ դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի:

Թեստավորում կամ պատվաստում. Հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվում հանրապետությունում
11499 | 3
Facebook