Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը դեռ չի մարվել. ԱԻՆ

12:48, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը դեռ չի մարվել. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայաող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12, ՀԱԷԿ-ի 20 և Հրազդանի ՋԷԿ-ի 11 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

3231 | 0
Facebook