Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Հրապարակում տեղի ունեցածն ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր». Հայկ Դեմոյան

11:48, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
«Հրապարակում տեղի ունեցածն ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր». Հայկ Դեմոյան

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհասկացողներին ու հրճվանքի ցնցումների մեջ գտնվողներին բացատրում եմ
     Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ մոռանալ պատերազմը, այն սպասարկողներին ու գիտակցված պարտության տանողներին և, իհարկե, ազդարարել, որ ամեն ինչ ավարտված է՝ այդ թվում պատերազմի ծանր հոգեբանական հետևանքները․․․
     Հիպնոտիկ սեանսի տեքստային ձևակերպումը ևս կար։ Ահա, խնդրեմ, կարդացեք․
     «...Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված և պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:
     Հասկացա՞ք հիմա, որ այն ինչ կար մինչ երեկ, արդեն անցյալ կատարյալ է, իսկ այսօրվանից սկսած դուք ոչինչ եք, քանի որ ազդարարված է նոր դարաշրջանի սկիզբ, որտեղ պարտադրված եք գոյատևելու․․․
     ՀԳ․ ԳԱԱ Պատմության ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար։ Հապա մի ցույց տվեք ձեր ակադեմիական մանդատներն ընդդեմ պողպատյա մանդատների․․․
     ՀՀԳ Ազդեցության գործակալներ, քաղտեխնոլոգներ, հոգեներգործության մասնագետներ, ֆեյսբուքյան մեյմուններ, մենք ձեզ հետևում ենք ուշի ուշով․․․»:

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
| | |
2788 | 2
Facebook