Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկ Խանումյա՞նն է թերացել․ «Հրապարակ»

09:25, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Հայկ Խանումյա՞նն է թերացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։

Սակայն խնդիրն այստեղ ո՛չ հյուրանոցն է, ո՛չ էլ սեփականատերը, քանի որ պետությունն ինքն է տեղահանվածներին բաշխում հյուրանոցներում, և ԱՀ տարածքային կառավարման նախարարությունն ամենամսյա հսկողություն, ստուգայցեր է իրականացնում։
     Հիշեցնենք, որ սույն նախարարության ղեկավարը երբեմնի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

3106 | 0
Facebook