Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:36, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-23-ը հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

3569 | 0
Facebook