Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին». Փաշինյան

20:24, երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
«Ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին». Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փշինյանը քիչ առաջ երաժշտության ներքո բարձրացավ բեմ: Նախքան բուն ելույթին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը:

«2020-ի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա և, թերևս, հենց այս հանգամանքն է ճամփաբաժանի սիմվոլը: Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի: Այս բանաձևում է, թերևս, մեր ամենամեծ խնդիրը. ձևակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում, անկախ պետության ապագա տասնամյակների համար»,- ասաց նա:

6550 | 1
Facebook