Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիվա-ՄՏՍ-ը վաճառում է անսարք հեռախոսներ և չի իրականացնում պատշաճ սպասարկում․ ահազանգ

11:36, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վիվա-ՄՏՍ-ը վաճառում է անսարք հեռախոսներ և չի իրականացնում պատշաճ սպասարկում․ ահազանգ

Օրերս MAMUL․am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Հ․ Մ-ն և տեղեկացրել, որ գնել է բջջային հեռախոս Վիվա-ՄՏՍ-ից, որն արագ շարքից դուրս է եկել, իսկ ընկերության սպասարկման կենտրոնը չի փոխանակում կամ վերանորոգում հեռախոսը։ Ներկայացնում ենք քաղաքացու դժգոհությունն՝ առանց խմբագրման.
     «Ես Վիվա-ՄՏՍ-ից փետրվար ամսին գնել եմ Սամսունգ Ա12 հեռախոս։ 2-3 ամիս օգտագործելուց հետո խնդիր առաջացավ և վերադարձրեցի այն Վիվա սպասարկման կենտրոն։ Տարան, 15 օր հետո բերեցին իբրև թե վերանորոգված, սակայն էլի մոտ մեկ-երկու ամիս օգտագործելուց հետո նույն խնդիրը ծագեց։ Կրկին տարա իրենց մոտ։ Այս տարվա օգոստոսի 31-ից իմ հեռախոսն իրենց մոտ է։ Հեռախոսս չեն վերադարձնում և չեն փոխում նորով։ Անընդհատ խաբում են, ֆռռացնում։ Ես էլ տաքսու վարորդ եմ, այդ հեռախոսով եմ ընտանիքս պահում և իրենց պատճառով ամեն օր կորցնում եմ 10-15 հազար դրամ»:

Հատկանշական է, որ քաղաքացին մի քանի անգամ զանգահարել է Վիվա-ՄՏՍ, դժգոհել, որին ի պատասխան ընկերության աշխատակիցը պատասխանել է՝ «մենք հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես»։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     Եթե ունեք դժգոհություններ այս ընկերությունից, կրել եք վնասներ, կամ առնչվել եք նման խնդիրների, կարող եք գրել մեզ։

Տեղեկությունների տրամադրող անձի գաղտնիությունն ապահովվում է:

17284 | 1
Facebook