Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուժ տուր ժողովրդիդ՝ դարձնելու քեզ հզոր, կայուն ու զարգացած Հայաստան»․ Արամե

13:18, երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
«Ուժ տուր ժողովրդիդ՝ դարձնելու քեզ հզոր, կայուն ու զարգացած Հայաստան»․ Արամե

Երգիչ Արամեն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարև իմ անու՛շ Հայաստան։ Թույլ տուր շնորհավորեմ անկախության տոնդ՝ 30-ամյակդ։
     Գիտեմ՝ տխուր ես, գիտեմ՝ մտահոգ ես. մենք բոլորս ենք քեզ նման: Մենք քիչ առիթ ենք տվել քեզ ուրախանալու, և դա բոլորիս մեղավորությունն է:
     Խնդրում եմ ուժ տուր մեզ, որ մենք վերականգնենք քո ժպիտը, բարձրացնենք քո տրամադրությունը:
     Խնդրում եմ ուժ տուր քո ժողովրդին՝ դարձնելու քեզ հզոր, կայուն ու զարգացած Հայաստան։
     Մենք քեզ պաշտում ենք և ՄԻՇՏ պաշտելու ենք:
     Շնորհավո՛ր 30-ամյակդ, անկախ Հայաստան ջան»։

Աղբյուրը` Արամե
3484 | 1
Facebook