Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»

00:42, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում երկրի բնակչության համար սահմանված գազի բարձր գնի համար: Այս մասին «НАШ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը: Նրա խոսքերով, կապույտ վառելիքի գնի աճին նպաստել է այն, որ ուկրաինական գազի պահոցները կիսով չափ դատարկ են: Մինչև տարեվերջ Կիևը դեռ 10 միլիարդ խմ-ի կարիք ունի: «Այսօր գազի գինը անցել է 800 դոլարի սահմանը: Իսկ կարելի՞ է հարց ուղղել Նավթոգազին, Վիտրենկոյին, Զելենսկուն: Ինչո՞վ են նրանք մտածել: Ինչո՞ւ մենք պետք է ձեռք բերենք գազն այն գնով, որը ծնկի կբերի մեր ամբողջ արդյունաբերությունն ու ժողովրդին»,- հարցրել է Մուրաևը: Ռադայի նախկին պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը առաջարկել էր Ուկրաինային գազի գնման պայմանագիր ստորագրել՝ վճարելով հազար խմ-ի համար 175 դոլար: Սակայն Կիևը մերժել էր առաջարկը: Այժմ, նրա հաշվարկներով, գազի պաշարները լրացնելու համար պետությունը պետք է ծախսի ավելի քան 6 միլիարդ դոլար:

«Ես չեմ ուզում իշխանության ղեկին գտնվող ապուշներին անվանել ապուշներ և ասել, թե ինչով կավարտվի այս ամենը: Եթե ​​շարժվենք նրանց տեսլականով, ապա մենք տխուր հեռանկար ունենք»,- ասել է նա:

5481 | 0
Facebook