Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Ունենք հնարավորություն ստեղծելու հզոր և ծաղկուն մի պետություն». Հովսեփ Խուրշուդյան

02:06, երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
«Ունենք հնարավորություն ստեղծելու հզոր և ծաղկուն մի պետություն». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Հայաստանի Հանրապետության անկախությունը ամենաթանկ բանն է, որը ձեռք է բերել հայ ազգը և Հայաստանի ժողովուրդը վերջին 100 տարվա ընթացքում։ Անկախ այն բանից, որ 30 տարվա ընթացքում դեռ չի հաջողվել իրացնել անկախության իրական ներուժը և չեն կայացել պետական համակարգերը, սակայն հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո մենք ունենք հնարավորություն ստեղծելու հզոր և ծաղկուն մի պետություն։ Դրա համար յուրաքանչյուրը պետք է պարզապես աշխատի, ստեղծագործի, արարի՝ ամեն մեկն իր տեղում, միաժամանակ վերահսկի պետական և տեղական իշխանություններին՝ ամեն մեկը իր մասով, թույլ չտալու համար իշխանության վատասերում, ինչի ականատեսը եղել ենք հեղափոխությանը նախորդող 23 տարիների ընթացքում։
     Վաղը ազգովի նշելու ենք մեր անկախության 30-ամյակը։ Շատ կարևոր է, որ այն նվիրելու ենք Հայաստանի Հանրապետության՝ 44-օրյա պատերազմում զոհված քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր պետության սահմաններն ու իրավունքները պաշտպանելու համար։ Նշելով, կարևորելով մեր անկախությունը՝ մենք ևս մեկ անգամ կմերժենք Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ցանկացած ոտնձգություն, այդ թվում՝ մեր ներսում դեռ առկա ու նեխահոտ արձակող 5-րդ շարասյան ճիգերը՝ Հայաստանը կրկին դարձնել Ռուսաստանի գուբերնիա։
     Հայաստանի Հանրապետությունը կա և հավերժ կլինի ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:

| | |
2236 | 0
Facebook