Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը դագաղի կողքին համերգ են կազմակերպելու». Արմեն Գրիգորյան

22:06, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Վաղը դագաղի կողքին համերգ են կազմակերպելու». Արմեն Գրիգորյան

«Այսօր լուռ, մոմերով կանգնելու ենք բոլոր այն մարդկանց, առաջնահերթ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը տված նահատակների հիշատակի համար, այն մարդկանց, որոնք իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի անկախության»,- լրագրողների հետ զրույցում նշել է ռեժիսոր Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կեսգիշերին Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր են քայլելու երթով:

«Անկախ նրանից՝ ով է վաղվա երթը կազմակերպելու՝ միացեք: Հիմա քաղաքական հողի վրա պառակտվելու ժամանակը չէ, կարևորն այն է, որ առողջ ուժերը միանան: Կապ չունի՝ քոչարյանական եք, սերժական եք, քրիստոնյա եք, թե կաթոլիկ, հայ եք, թե ասորի կամ այլ ազգի ներկայացուցիչ, միացե՛ք վաղվա քայլերթին, եթե այս հողը ձերն եք համարում: Միացեք ու գնացեք Եռաբլուր, որովհետև այստեղ վաղը դագաղի կողքին համերգ են կազմակերպելու»,- նշեց Գրիգորյանը:

4061 | 3
Facebook