Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականները պարզել են՝ ինչու է մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ արձագանքում քովիդի դեմ պատվաստանյութին

19:50, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Գիտնականները պարզել են՝ ինչու է մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ արձագանքում քովիդի դեմ պատվաստանյութին

Ուտրեխտսկի համալսարանի գիտնականները հայտնել են, որ յուրաքանչյուր մարդ ունի ինքնատիպ իմունային համակարգ, ինչպես մատնահետքն է, կամ՝ ԴՆԹ-ն, գրում է «Լայֆ 24»-ը: Մասնագետները նշել են, որ օրգանիզմում միկրոօրգանիզմների կամ վիրուսների հայտնվելուց հետո, յուրաքանչյուր մարդու մոտ արտադրվում է հակամարմինների հատուկ խումբ՝ այսպես կոչված «պաշտպանիչ սպիտակուցներ»: Ստացվում է, որ իմունային պատասխանն, ամեն դեպքում, ինքնատիպ է: Աշխատության հեղինակները նաև նշել են, որ պաշտպանիչ սպիտակուցների այդ խումբը նույնպես ինքնատիպ կերպով փոփոխվում է հիվանդության ընթացքում կամ պատվելուց հետո: Իսկ դա կարող է բացատրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարբեր ազդեցությունը մարդկանց վրա: Օրինակ՝ մեկը կարող է չվարակվել անգամ վարակակրի հետ սերտ շփումից հետո, իսկ մյուսը հոսպիտալացվի՝ լինելով պատվաստված: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են հակամարմինների կոնցենտրացիան քովիդով վարակվածների արյան մեջ: Վերջիններս չեն գտել համընկնումներ հիվանդների արյան նմուշներում:

8547 | 0
Facebook