Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տղե՛ք, սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն փախավ». զոհված զինծառայողի վերջին խոսքերը

17:06, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Տղե՛ք, սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն փախավ». զոհված զինծառայողի վերջին խոսքերը

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 ամսվա զինծառայող էր Տիգրանը, երբ սկսվեց պատերազմը։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծառայում։ Լինելով 2 ամսվա զինծառայող, նա առաջին իսկ օրվանից եղել է ռազմական գործողությունների կիզակետում. սկզբում կռվել է Ջրականում, հետո տեղափոխվել է Հադրութ։
     Հոկտեմբերի 8-ին Հադրութի դիրքեր բարձրանալիս Տիգրանը բարձր ջերմություն է ունենում, բայց ընկերներին ասում է. «Տղեք գնում եմ, սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն փախավ»։ Հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի համար մղվող մարտերում ընկավ Տիգրանը...
     72 օր լուր չունենալուց հետո, դեկտեմբերի 20-ին, որոնողական աշխատանքների ժամանակ գտնում են նրա մարմինը, զենքը՝ կողքին։ Տիգրանը զոհվել էր անհավասար մարտում, կռվել էր մինչև վերջին փամփուշտը...
     Այսօր Տիգրանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։ Մեկ տարի առաջ այս օրը ծնողներն վերջին անգամ անակնկալ այցով գնացին իրենց որդուն տեսության, վերջին անգամ գրկեցին նրան ու շնորհավորեցին։ Դրանից ուղիղ 20 օր անց Տիգրանը զոհվեց։
     Շնորհավոր երկնային ծնունդդ, Տիկ ջան, հավերժ փառք քեզ»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
5224 | 0
Facebook