Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին». Կարեն Ավագյան

17:12, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին
     Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում:
     Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել:
     Անընդհատ կոշիկ լիզելու մասին բարբաջող նիկոլը փաստորեն իր տեսակն էր նկարագրում: Հերթ էր կանգնում դրսում բոլորի, այդ թվում հայ սպանողներին ու Հայաստանի վախճանին սպասողների կոշիկները լիզելու համար:
     Ժամանակը մոտենում է: Բոլոր խոստումները, որոնք տրվել են միջազգային խաղացողներին, մեր դաշնակիցներին ու թշնամիներին բացահայտվելու են: Առերեսումներից խուսափել չի լինելու։
     Մնացել է հասկանել, մենք, որպես հասարակություն որքան ամուր ենք դիմակայելու թշնամուն և թշնամու կոշիկ լիզող նիկոլին»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
3653 | 8
Facebook