Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Ժենյա Ավետիսյանը

15:42, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Մահացել է Ժենյա Ավետիսյանը

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:
     Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
     Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»:

Տարիներ առաջ, MAMUL.am-ի հետ զրույցներից մեկում, դերասանուհին ասել էր. «Դերասանի համար հանդիսատեսի սիրուց թանկ ու ներշնչող վարձատրություն չկա: Միակ բանը, որ մի փոքր տխրեցնում է այն է, որ սոցիալական պայմաններից դրդված շատերը ներկայացումից հետո շտապում են սերիալների նկարահանումներին: Հասկանում եմ` այնտեղ լավ են վարձատրում, բայց չեմ ուզում թատրոնի հանդեպ նվիրումը կորի»:

6647 | 0
Facebook