Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղը հանուն աթոռի ժողովրդին պառակտող, հերոս բառի իմաստն արժեզրկողների օրը չէ». Ի. Աբգարյան

20:12, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Վաղը հանուն աթոռի ժողովրդին պառակտող, հերոս բառի իմաստն արժեզրկողների օրը չէ». Ի. Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Անկախ և ուժեղ պետականություն ունենալու նպատակին վնասածներն էլ են վաղը պաթոսային ճառեր ասելու, բաժակ բարձրացնելու: Այնինչ ...
     Վաղը օտարերկյա ազդեցության գործակալների տոնը չէ: Ճիշտ հակառակը: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու կարևորությունը հասկացողների օրն է:
     Պետության բարեկեցությունը սեփական ռոճիկի չափով գնահատողների օրը չէ: Ճիշտ հակառակը: Հանուն ընդհանուր շահի զրկանքների գնացածների, ընդհուպ մինչև կյանքը զոհաբերածների օրն է:
     Ազգային ու պետական շահը իր կուսակցական, հարազատաբարեկամական շահին ստորադասածների տոնը չէ: Ճիշտ հակառակը: Ազգայինն ու պետականը նեղ անձնական կամ թայֆայական շահից բարձր դասողների օրն է:
     Հանուն աթոռի ժողովրդին պառակտող, ճամբարների բաժանող կեղտոտ մանիպուլյատորների օրը չէ: Ճիշտ հակառակը: Հանուն ուժեղ պետության՝ համազգային գաղափարի շուրջ ժողովրդի ներուժը մոբիլիզացնողների օրն է:
     Օրվա իշխանությունների սրտին համահունչ սեփական սկզբունքները փոխողների, այդ սկզբունքները մոռացողների օրը չէ: Ճիշտ հակառակը: Դավանած ու հռչակած արժեքներին անշեղորեն հետևելու պատվախնդրության օրն է:
     Հերոս բառի իմաստն արժեզրկողների, իրական հերոսների արածը ջուրը լցրածների օրը չէ: Ազգային հերոսների լուսանկարներին նայող և նրանց առջև ամոթի զգացում ունեցող, այդ ամոթից դուրս գալու նպատակ ունեցողների օրն է:
     Ինքնահավան տգետների օրը չէ վաղը: Գիտելիքներն ու փորձը Հայաստանի հանրապետության շահին ծառայեցրած և պետությունը դրանով ուժեղացրածների օրն է:
     Բովանդակությունը ձևին մատաղ արած, սեփական պատասխանատվությունը այլոց վզին փաթաթող, բարձր կոչերով ցածր նպատակների ծառայողների օրը չէ վաղը: Ճիշտ հակառակը: Բովանդակություն առաջարկող և այդ բովանդակության շուրջ մարդկանց համախմբող, քիչ հոխորտացող, բայց մեծ գործեր անողների օրն է վաղը:
     Իսկ այսօր վավերագրական նյութեր նայելու, կարդալու, իրապես նվիրյալների և հաղթածների տեսակը, մտքերը, նպատակներն ու արածները կրկին վերհիշելու, վերլուծելու օր է»:

2936 | 1
Facebook