Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Վրացիներն ասում էին՝ ինչ ազգ է Փաշինյանը, դուք ձեր մեջ պարզեք, բայց ինչ կատարվում է ձեր երկրում, հայերիդ դեմքը չէ». Մարինե Ֆարմանյան

10:00, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Վրացիներն ասում էին՝ ինչ ազգ է Փաշինյանը, դուք ձեր մեջ պարզեք, բայց ինչ կատարվում է ձեր երկրում, հայերիդ դեմքը չէ». Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրացիների միջավայրում եմ, զրուցում ենք: Մարդիկ ոչ գիտնական են, ոչ քաղաքագետ, քննարկում են վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունը Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին: Ծաղրի դրվագները բաց եմ թողնում...
     Բայց ինչ-որ ասեցին ինձ այս ընթացքում պարզ ճշմարտություն էր: Ասում են.
     - Ինչ ազգ է Փաշինյանը, դուք ձեր մեջ պարզեք, բայց այն, ինչ կատարվում է հիմա ձեր երկրում, հայերիդ դեմքը չէ, իրականություն չէ:
     Դուք պատկերացնում եք, մենք՝ վրացիներս, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի Սուրբ խորանում հայերի և հույների հետ պատարագ անել իրավունք ենք ունեցել, բայց դիմադրությանը չենք դիմացել ու զիջել ենք մեր տեղը ձեզ ու հույներին, հայերը իսրայելական ժանդարմներ են կանչել ու զենքի հարկադրանքով առ այսօր պահում են իրենց տեղը Սուրբ Ծննդյան խորանի առջև:
     Շոթա Ռուսթավելին՝ Վրաստանի անգերազանցելի պոետը և Թամար թագուհու գանձապետը ի փառս Թամարի՝ Պաղեստինի Աթոս լեռան վրա 12-րդ դարում հիմնել է ուղղափառ վանական համալիր, սակայն 13-րդ դարի վերջում մամլյուկները արշավել են և գրավել այն և անկախ այն փաստից, որ այդ համալիրի պատին Ռուսթավելու պատկերն է ներքանդակած, վրացիները չեն դիմադրում և իրենց տնօրինությունը չեն պնդում, իսկ հայերը Ռուսթավելու ձեռամբ հիմնվելով այդտեղ, առ այսօր չեն հեռացել ու դիմադրելով դարերի մարտահրավերներին պահպանում են իրենց տեղը նաև Պաղեստինի ուղղափառ հատվածում: Դուք՝ հայերդ, հաստ կող ունենք և չեք նահանջում, դուք փափուկ չեք...
     Ահա այսպիսի պարզ և բարդ համեմատական վերլուծություն մեր իրական գենի մասին...»:

| | |
6484 | 4
Facebook