Խնդրում ենք սպասել...

Համացանց

«15 մլն չէր կարելի՞ դնել ռազմավարական նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու վրա». Վաչիկ Գրիգորյան

18:12, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«15 մլն չէր կարելի՞ դնել ռազմավարական նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու վրա». Վաչիկ Գրիգորյան

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ համար ցավալի է, որ թշնամու օկուպացիայից հետո մեր ոչ բարով-խերով իշխանությունն ստիպված այլընտրանքային ճանապարհ է նորոգում, բաաայց ցավալի է նաև, որ մինչև հիմա այդ ճանապարհը նորոգված չի եղել:
     Ինչ է ստացվում. ինչ որ նախկին պաշտոնյա կարող էր 50 մլն դոլարանոց հյուրանոց կառուցել, մեկ այլ պաշտոնյա կարող էր 150 մլն-անոց բիզնես գնել (և այսպես շարունակ), բայց ընդամենը 15 մլն չէր կարելի՞ դնել ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու վրա:
     Իսկ, եթե որևէ մեկը կասի՝ անհնար էր իրավիճակ, որ թշնամին վերահսկողության տակ վերցնի Գորիս-Կապան ճանապարհը, ապա առնվազն պետք է թքած ունենալ նման միտք արտահայտողի անհեռատեսության վրա:
     Սա պետություն է, գործ ունենք մի ամբողջ ժողովրդի անվտանգության հետ, հետևաբար, պետք է հաշվարկված լինեին բոլոր, բոլոր, բոլոոոր ռիսկերը: Նամանավանդ Սյունիքի կենսական ու ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության ճանապարհների հարցում»:

3455 | 4
Facebook