Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«5000 զո՞հը բացեց այդ հեռանկարը». Գևորգ Գալստյան

03:06, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«5000 զո՞հը բացեց այդ հեռանկարը». Գևորգ Գալստյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզ տրամաբանական հարց
     Եթե մեր ու թուրքերի թշնամությունն առավել սրվել է 1915թ. ցեղասպանության հետևանքով, և մինչև օրս թուրքերի հետ հաշտեցման մասին խոսք գնալ չի կարող առավելապես դրա պատճառով, ապա ինչպե՞ս է ստացվում, որ թյուրքական տարրի կողմից իրականացված ցեղասպանական ևս մեկ գործողության` 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո «ստեղծվեցին հաշտեցման հավանական հեռանկարներ»:
     5000 զո՞հը բացեց այդ հեռանկարը:
     Լավ, ինչպե՞ս, համաձայն ո՞ր տրամաբանության եք գալիս այդ եզրահանգմանը:
     Կամ մեր կողմից ի՞նչ «դրական քայլերի» մասին է խոսում Էրդողանը:
     Ես միշտ համոզված եմ եղել՝ ճանաչելով մեր նկատմամբ տարվող թուրքական քաղաքականությունը, որ թուրքերի և Թուրքիայի համար մեր կողմից միայն մեկ դրական ազդակ կարող է լինել. մեր` աշխարհի երեսից վերանալը»:

Աղբյուրը` Գևորգ Գալստյան
| | |
4759 | 2
Facebook