Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Էրդողանը ստորացուցիչ նախապայման է դրել Նիկոլ Անհողի հետ հանդիպման համար». Գ․ Համբարյան

20:12, կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
«Էրդողանը ստորացուցիչ նախապայման է դրել Նիկոլ Անհողի հետ հանդիպման համար». Գ․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացահայտել է, որ կապիտուլյանտ Նիկոլը խնդրել է Վրաստանի վարչապետին, որ միջնորդի, որ Էրդողանն իր հետ հանդիպի...

Սակայն Թուրքիայի բռնապետն այսօր բացահայտ ասել է, որ կհանդիպի դրա հետ, եթե Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» և կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ...

Այսինքն, Էրդողանը կրկին մեջբերեց այն նախապայմանները, որոնք նա ներկայացրել էր Հայաստանին մի քանի օր առաջ, երբ այցելել էր ԱԹՍ֊ներ արտադրող գործարաններից մեկը...

Էրդողանն իր այս վերջին հայտարարությունով բացահայտ շանտաժում է Հայաստանին և ստորացնում է Նիկոլ Անհողին...

Ի դեպ, իր այս մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը մի անգամ չի տվել Նիկոլի անունը` բացահայտ ցույց տալով իր վերաբերմունքը ոչ միայն այդ անձի, այլև Հայաստանի նկատմամբ...

Հիմա հասկանալի է, թե Նիկոլն ինչ նկատի ուներ հայտարարելով, թե իբր Թուրքիայից դրական ազդակներ կան և նա դրանց կպատասխանի...Պրիմիտիվ գեղցի Նիկոլ Անհողը փորձում էր Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպել Էրդողանին և դա հայաստանյան միամիտ և քաղաքականապես անգրագետ հասարակությանը ներկայացներ որպես իր կողմից Թուրքիայից եկող դրական ազդակների պատասխան...Սակայն Էրդողանը կատարեց քայլ ձիով և բացահայտեց Նիկոլի թշվառությունը և ողորմելիությունը, երբ վերջինս մարդ է խառնում և աղերսում, որ Էրդողանն իր հետ հանդիպի...

Նիկոլ Անհողի կողմից Էրդողանի շանտաժների կատարումը կործանարար կլինի Հայաստանի և հայության համար...Օր առաջ այս ապիկար և թրքասեր իշխանությունը պետք է հեռանա...»։

| | |
6617 | 3
Facebook