Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն՝ նախորդ օրն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին

23:06, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
ՌԴ ՊՆ-ն՝ նախորդ օրն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին

Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։
     Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։
     Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ:
     Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է իրականացվում՝ երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,– ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

7227 | 0
Facebook