Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկաններն էդքան դուխով են, թող գնան Գորիս-Կապան ճանապարհին պայքարեն». Գևորգ Պետրոսյան

16:18, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
«Ոստիկաններն էդքան դուխով են, թող գնան Գորիս-Կապան ճանապարհին պայքարեն». Գևորգ Պետրոսյան

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի միջոցառման: Մասնակիցները պատրաստվում էին քայլերթ իրականացնել դեպի Հրապարակ, սակայն ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին՝ պատ կազմելով ու բերման ենթարկելով: Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ կա մոտ 5 բերման ենթարկված: «Հիասթափված եմ մեր ժողովրդից, երեկ համալիրում եսիմ ինչ համերգին տասնյակ հազարավոր մարդ էր մասնակցում, իսկ էսօրվա հավաքին 2-3 հազար հազիվ լինի, մինչդեռ պետք է բոլորս պայքարենք: Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում... Ոստիկաններն էդքան դուխով տղերք են, թող գնան, Գորիս-Կապան ճանապարհին, որ թուրքը դանակով խազում ա հայի ավտոբուսը, հայհոյում երեխեքին, գնան ըտե պայքարեն: Մենք չունենք ոստիկանություն, որ ծառայում է ՀՀ-ին, ունենք ոստիկանություն, որ ծառայում է մեկ անձի»:

4104 | 4
Facebook