Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել

13:48, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ,
     սեպտեմբերի 21-ի առթիվ ազգադավ ռեժիմի նախաձեռնած միջոցառումները, առաջին հերթին՝ Հանրապետության հրապարակի գունագեղ հավաքը, խորը վիրավորանք են ազգային արժանապատվության, պետական անկախության և պատերազմի զոհերի հիշատակի հանդեպ։
     Հորդորում ենք սեպտեմբերի 21-ին որևէ ձևով չմասնակցել դրանց և անգամ որպես դիտորդ չայցելել Հանրապետության հրապարակ։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հոկտեմբերի 1-ից վերսկսում է ակտիվ պայքարը, որի նպատակն է հեռացնել ազգադավ ռեժիմին, ձևավորել ազգային անցումային կառավարություն և երկիրը դուրս բերել անխուսափելի կործանման աղետալի ընթացքից։

Հանուն իրական անկախության ու հերոսների հիշատակի իմաստավորման հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:30-ին, եկեք Ազատության հրապարակ»։

3196 | 0
Facebook