Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են». Հրանտ Բագրատյան

13:00, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
«Սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են». Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են։ Այսօր սեպտեմբերի 21-ն ավելի շուտ ընկալվում է որպես 2020-ի պատերազմում զոհված հայորդիների մահվան տարելից։ Հետագա տարիներին միայն հնարավոր կլինի սեպտեմբերի 21-ի հետ կապված մասսայական միջոցառումներ կազմակերպել։ Այս տարի երկրի ղեկավարությունը, քաղաքական էլիտան կարող են ուղերձներ հղել, հեռուստատեսությամբ հայրենասիրական հաղորդումներ կազմակերպել, ֆիլմեր ցույց տալ և այլն»։

2410 | 1
Facebook