Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից շտապ հետ է կանչում իր դեսպաններին

11:00, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից շտապ հետ է կանչում իր դեսպաններին

Ֆրանսիան խորհրդակցությունների համար շտապ հետ է կանչում իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության գործընկերության մասին այդ երկրների հայտարարությունների և Կանբերրայի՝ Փարիզի հետ սուզանավերի պայմանագրի խզման: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան անվտանգության ոլորտում համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Գործընկերությունը ստացել է AUKUS անվանումը: Այն իր գործունեությունը կծավալի Ասիա-Խաղաղօվկիաոսյան տարածաշրջանում: «Մենք բոլորս ընդունում ենք երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն և կայունություն հաստատելու անհրաժեշտությունը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել էր Բայդենը:

6887 | 0
Facebook