Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների մասին․ հայտարարություն

21:12, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների մասին․ հայտարարություն

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է․ «Տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm) ։ Բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից»։

4223 | 0
Facebook