Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի պետականության դեմ կռիվը վարում են հասարակության բարոյալքման միջոցով»․ թուրքագետ

20:30, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի պետականության դեմ կռիվը վարում են հասարակության բարոյալքման միջոցով»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում չկա և չի եղել ներքին քաղաքականություն. հայկական քաղաքական դաշտի գրեթե բոլոր գործընթացներն ու իրադարձությունները այս կամ այն կերպ կապված են եղել արտաքին քաղաքական իրադարձությունների (կամ ուժերի) հետ։
     Այս պահին տեղի ունեցող իրադարձությունները և մասնավորապես՝ Հայաստանի շարունակվող կապիտուլյացիան ևս արդյունք է արտաքին քաղաքական պայքարի, որի գլխավոր շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են։
     Փաստացի վերջիններս Հայաստանի անկախ պետականության դեմ կռիվը վարում են առաջին հերթին ոչ թե ռազմի դաշտում, այլ Հայաստանի ներսում՝ տեղեկատվական մանիպուլյացիաների շնորհիվ հասարակության բարոյալքման և ապակողմնորոշման միջոցով։ Կապիտուլիանտ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ արտաքին աջակցությամբ ամենաօրյա ռեժիմով արտադրած տեղեկատվական նյութը հայ ժողովրդին գցել է արհեստական իրականության մեջ, որը թմրեցնում է նույնիսկ մեր ինքնապահպանության բնազդը։
     Եթե բանաձևենք տեղի ունեցողը, ապա կարելի է ասել, որ «նախկինացավության» և «լավ ապագայի» մասին միֆերը դարձել են մեր հասարակության կոլեկտիվ թմրանյութը կամ, ինչպես կասեր Կ. Մարքսը, «ժողովրդի օպիումը» (Opium des Volkes), իսկ Հայաստանի դեմ մղվող պատերազմը 21-րդ դարի նոր «Օպիումային պատերազմն է», որը տեղեկատվական քաղաքականության շնորհիվ մեր ազգի քաղաքական ոչնչացմանն է ուղղված։
     Սա է պատճառը, որ հայ ժողովրդի մեծագույն մասը նույնիսկ կից սյունիքյան կադրերը տեսնելով (թե՛ ինչպես են ադրբեջանցի զինվորները մեր տարածքում ջնջում Արցախի դրոշը հայկական ավտոբուսի վրայից), կշարունակեն անհոգ վայելել կյանքը։
     Ինչպես դժվար չէ կռահել, կա երկու ճանապարհ այս պատերազմի ընթացքը շրջելու համար. կա՛մ հեռացնել ժողովրդին «օպիում» վաճառողներին, կա՛մ էլ քարոզել օպիումից չօգտվել։ Երկրորդ տարբերակը, ինչպես տեսնում ենք, չի ստացվում նաև այն պատճառով, որ չկա այս պարզ իրականության գիտակցումը շատ պատասխանատուների մոտ»։

3474 | 3
Facebook