Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարո՞ղ է, ըստ խասյաթիդ, մի գլուխ այլընտրանքային ճանապարհ սարքես»․ Սյուզաննա Սիմոնյան

19:30, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Կարո՞ղ է, ըստ խասյաթիդ, մի գլուխ այլընտրանքային ճանապարհ սարքես»․ Սյուզաննա Սիմոնյան

Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Նիկո՛լ, էդ որ բռնազավթված Գորիս֊Կապանի փոխարեն նոր ճանապարհ ես կառուցում, մտածե՞լ ես, թե քանի այդպիսի ճանապարհ կա Հայաստանում, որ թուրքը զավթել է ուզում։ Կարո՞ղ է, ըստ խասյաթիդ, նրանք մի գլուխ զավթեն, դու էլ դուխով ետ բերելու փոխարեն, մի գլուխ դուխով այլընտրանքային ճանապարհ սարքես։ Գոնե հաշվե՞լ ես, քանի տարում կվերջանան Հայաստանի բոլոր ճանապարհները։ Թե՞ դա կարևոր չէ։ Կարևորը լիքը ասֆալտ գցելու գործ կունենաս մոտ ապագայում։ Դրա համա՞ր էիր ասում՝ ապագա կա»։

4830 | 2
Facebook