Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Բադեն-Բադեն» օպերացիան իրավունք ունի լրագրողական հետաքննության թեմա դառնալ». քաղաքագետ

03:12, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
««Բադեն-Բադեն» օպերացիան իրավունք ունի լրագրողական հետաքննության թեմա դառնալ». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոռուպցիան մերժելի է բոլոր դեպքերում ու «հեղափոխական իմունիտետ» չի հանդուրժում

«Բադեն-Բադեն» օպերացիան, անշուշտ, իրավունք ունի լրագրողական հետաքննության թեմա դառնալ։ Հասարակությունն իրավունք ունի ծանոթանալ իր բոլոր ներկա և նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի «արկածներին»։ Բայց նման հետաքննություններն ու «բացահայտումները» թերի ու անկողմնակալ չեն, եթե դրանց ուսումնասիրության դաշտը սահմանափակվում է միայն «նախկիններով» ու տեղավորվում է գործող իշխանության ագրեսիվ հռետորաբանության ծիրում։
     Ուսումնասիրեք նաև ներկաներին, որոնք բավարար չափով հասցրել են բուրժուական կայֆերով ապրել։ Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը պաշտոնանկ է արվել՝ հունական կղզիներում զվարճանալու համար։ Գործող իշխանության կարկառուն դեմքերն իրենց հունական «արկածները» համարում են «անձնական կյանքի իրավունք»։ Դե մի կարգին հետաքննություն արեք, թե չէ՝ միայն Բադեն-Բադենն էնքան էլ լուրջ չէ․․․
     Կոռուպացիան մերժելի է բոլոր դեպքերում ու «հեղափոխական իմունիտետ» չի հանդուրժում»։

3790 | 4
Facebook