Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են զինծառայողների համար հաց տեղափոխող ավտոմեքենան

16:24, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են զինծառայողների համար հաց տեղափոխող ավտոմեքենան

Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցրել են հայ զինծառայողների համար հաց տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենան: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ այսօր արդեն ավտոմեքենային ուղեկցել են հայ և ռուս սահմանապահները։

«Գումար չեն պահանջել, շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել»,- ասել է փոխքաղաքապետը:

Վերջինի հաղորդմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարներ են կրկին կուտակված, սակայն քիչ քանակով:

4523 | 1
Facebook