Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Ակնա (Աղդամ)

14:00, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Ակնա (Աղդամ)

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ակնա (Աղդամ): Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Տոյվո Կլաարն այս օրերին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման գործընթացի, հաղորդակցման ուղիների բացման և այլ հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, Կլաարը եղել էր նաև Հայաստանում և հանդիպում ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

5364 | 0
Facebook