Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Պուտինն Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետ

13:36, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
Վլադիմիր Պուտինն Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աֆղանստանից ԱՄՆ զորքերի շուտափույթ դուրսբերումը «փախուստ» է անվանել: Այս մասին նա հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի շրջանակներում՝ տեսակապով ելույթի ժամանակ: «Այժմ մեր կազմակերպության առջև ծառացած է ընդհանուր, համաձայնեցված գիծ վարելու սուր խնդիր՝ հաշվի առնելով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են ԱՄՆ զորքերի հապճեպ դուրսբերման, եթե չասենք փախուստի հետ»,- ասել է Պուտինը: Նա կոչ է արել ՇՀԿ-ի ներուժն օգտագործել՝ Աֆղանստանում խաղաղ գործընթացի խթանման համար:

5436 | 1
Facebook