Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արդյո՞ք պատժել Ալիևին նշանակում է պատժել Ադրբեջանին». Հակոբ Բադալյան

23:30, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Արդյո՞ք պատժել Ալիևին նշանակում է պատժել Ադրբեջանին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մեր հայրենակիցների շատերը միտք են տածում, որ Արևմուտքը ինչ-որ մի օր պատժելու է Ալիևին: Վատ միտք չէ, անշուշտ:

Բայց, թերևս ավելի լավ կլինի հասկանալ՝ նախ այդ մտքի հիմքը: Ինչո՞ւ պետք է պատժեն Ալիևին, Ալիևն Արևմուտքին ի՞նչ վնաս է հասցրել, ի՞նչ «վատություն» է արել: Մենք լրջորեն կարծում ենք, թե Արևմուտքը խիստ մտահոգվել է, որ Արցախում «սկանդինավյանի» փոխարեն ռո՞ւս խաղաղապահներ են: Այսինքն՝ մենք կարծում ենք, որ Արևմուտքը մտահոգ է, որ ռազմավարական ճահճում հայտնվել է ոչ թե ինքը, այլ Ռուսաստա՞նը: Իսկ կարո՞ղ ենք մենք դիտարկել, զուտ, որպես վարկած, որ «սկանդինավյանի» մասին հայտարարությունը հնչել է ոչ միայն լոկ ԱՄՆ նախագահական ընտրության շեմին հայ համայնքին դուր գալու համար՝ հատկապես Թրամփի Կալիֆորնիա այցից առաջ, որը վճռորոշ նահանգ է ընտրիչների ամենամեծ քանակ ունենալու առումով, այլ նաև ռուսներին, թուրքերին ու ադրբեջանցիներին խաղաղապահների հարցում հնարավորինս շուտ համաձայնության մղելու և «չլուծված» լուծում ստանալու:

Եվ, երկրորդ՝ արդյո՞ք պատժել Ալիևին նշանակում է պատժել Ադրբեջանին: Հետևաբար, արժե՞ ոգևորվել հեռանկարով, որ Արևմուտքը պատժելու է Ալիևին: Որովհետև Ալիևի պատիժը կարող է նույնիսկ բոնուս լինել Ադրբեջանին:

Երբ այս խնդիրները մենք չենք դիտարկում հնարավորինս ընդգրկուն և բազմազան շերտերով, մեր մտքերը հաճախ դառնում են պատիժ մեզ համար, եթե անգամ հնչում են լավագույն մղումներով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2872 | 1
Facebook