Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հույս ունեմ, որ տարածվող տեղեկությունները սուտ են». Դավիթ Գրիգորյան

10:36, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Հույս ունեմ, որ տարածվող տեղեկությունները սուտ են». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տարածվող տեղեկություններ կան, որ իբր հայկական կողմը համաձայնության է եկել ադրբեջանական կողմի հետ սահմանազատման և զահմանագծման հարցում, ուշադրություն՝ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի հեռուն են գնացել` հայտարարելով, որ խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀՎ ՆՓ-ն վերջին ամիսներին անդադար խոսում է խաղաղության դարաշրջանի հաստատման մասին, ապա պարզ է դառնում, որ էդ անտեր խաղաղության պայմանագրի կնքումը սրանք ներկայացնելու են որպես դիվանագիտական հաղթանակ, ճեղքում կամ ձեռքբերում:

Կպչուն միտքը, որ ներդրել են հայ հասարակության ուղեղում, թե մենք ունակ չենք պայքարել, բանակ չկա, առևտուր է պետք անել թշնամու հետ` կարծես անհետևանք է թողնելու հերթական դավադիր ձեռքբերումը։ Հասարակությունը խայծը կուլ է տալու։

Հույս ունեմ, որ տարածվող տեղեկությունները սուտ ու անհիմն են։ Մեծ հույս ունեմ»։

7290 | 2
Facebook