Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ուրախ եմ, որ Քոչարյանն է «Եդինայա Ռոսիայի» գործընկերը»․ Արման Բաբաջանյան

01:06, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Ուրախ եմ, որ Քոչարյանն է «Եդինայա Ռոսիայի» գործընկերը»․ Արման Բաբաջանյան

«Քոչարյանին ուղղված՝ «Եդինայա Ռոսիայի» հրավերը շատ խոսուն է։ Շատ ուրախ եմ, որ «Եդինայա Ռոսիան» հենց Ռոբերտ Քոչարյանին է դիտարկել իր գործընկեր՝ մեռնող և ապագա չունեցող ուժերն իրար շատ արագ գտնում են»,- «Ֆսկտոր»-ի եթերում ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ այդ քայլը վկայում է այն մասին, որ «Ռուսաստանում ամբողջությամբ չեն պատկերացնում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները»:

«Այն ուժերին, որոնց ընդդիմություն են կոչում, ես շարունակում եմ նրանց գնահատել որպես պետության դեմ մաֆիզոների, բանդիտների, դավաճանների խմբակ՝ ազգային անվտանգության սպառնալիք։ Որովհետև նրանց բարձրացրած հարցերը, և լռությունը շատ կարևոր հարցերի ժամանակ ուղղակի մի բանի համար են՝ պետությունը ավելի թուլացնել, հասնել մի տեղ, ուր իրենց ռևանշի համար նպաստավոր պայմաններ կլինեն։ Այս հարցում շատ սինխրոն են այդ ուժերն ու մեր թշնամի Ալիևը»,- ասել է նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ուրախ եմ, որ Քոչարյանն է «Եդինայա Ռոսիայի» գործընկերը»․ Արման Բաբաջանյան
6192 | 0
Facebook