Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը». Էրիկ Ալեքսանյան

23:24, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը». Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գրառումը. «Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը: Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքները ոչ միայն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ, այլև այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»:

3036 | 0
Facebook