Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը դատարանը կքննի Փաշինյանի հայցի քննությունն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի

23:18, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Վաղը դատարանը կքննի Փաշինյանի հայցի քննությունն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը տեղեկացնում է․ «Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Նազարբեկյան թաղամաս 40 շ.) նախագահությամբ դատավոր Ն. Ավետիսյանի, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երկրորդ դատական նիստը (Նիկոլ Փաշինյանը պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում):
     Սույն գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 18-ին։
     Հավելենք նաև, որ տևական ժամանակ է, ինչ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»։

2924 | 0
Facebook