Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

20:54, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Արագածոտնի մարզում վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում:

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվ ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանից ժամանած ռեանիմոբիլով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել այն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

3062 | 0
Facebook