Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Մեր անտարբերության պատճառով շուտով թուրքական բեռնատարների փոխարեն թուրքական տանկերը կլուսանկարեք». Գևորգ Գալստյան

21:12, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Մեր անտարբերության պատճառով շուտով թուրքական բեռնատարների փոխարեն թուրքական տանկերը կլուսանկարեք». Գևորգ Գալստյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովուրդ, մենք ահավոր կեղտի մեջ ենք: Էդ կեղտը առաջացել ու գոյացել է մեր անտարբերության պատճառով: Էդ կեղտը շուտով վերջնականապես մեզ ծածկելու է, եթե շարունակենք անել այն, ինչ արել ենք, այսինքն` ոչինչ: Կամ պետք է պայքարով դուրս գանք կեղտից կամ, կամ շուտով թուրքական բեռնատարների փոխարեն թուրքական տանկերը կլուսանկարեք, բայց արդեն չեք հասցնի տեղադրել ձեր ֆեյսբուքյան օգտահաշիվներում...
     Մարզերում բնակվող ժողովրդին կասեմ հետևյալը` մարզից ավտոմեքենայով մայրաքաղաք գալն ավելի տանելի է, քան ոտքով, ասենք, Թավրիզ կամ Թիֆլիս փախնելը»։

Աղբյուրը` Գևորգ Գալստյան
| | |
1503 | 1
Facebook