Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է 2021-ի հունիսին, չնայած 2020-ի նոյեմբերից դին եղել է Մեծամորի դիահերձարանում»․ Արամ Գևորգյան

15:12, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է 2021-ի հունիսին, չնայած 2020-ի նոյեմբերից դին եղել է Մեծամորի դիահերձարանում»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարսեղյան Սեյրանը Երևանից էր, Ֆիզկուլտ ինստիտուտում էր սովորում։ Ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվում է բանակ։ Մատաղիսում էր ծառայում։
     Սեպտեմբերի 25-ին Սեյրանենց ջոկը բարձրանում է Թալիշի դիրքեր՝ մարտական հերթապահության։ 2 օր անց սկսվում է պատերազմը։ Ասում են՝ Թալիշի պաշտպանական գծի ճեղքումը եղել է հենց այդ՝ 156-րդ մարտական դիրքից, որտեղ եղել է Սեյրանն իր 6 համածառայակիցների հետ։ Առաջին մարտն ընդունում են նրանք ու համառ դիմադրություն են ցույց տալիս թշնամուն։ Սեյրանը ոտքից վիրավորվում է, բայց չի նահանջում։ Նրանց ջոկից ոչ ոք չի նահանջում։ Սեպտեմբերի 30-ին անհավասար մարտում զոհվում է Սեյրանը։ Նրանց 7 հոգանոց ջոկից ողջ է մնում միայն մեկը....
     Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է 2021 թվականի հունիսի 21-ին, չնայած, որ դեռևս 2020 թվականի նոյեմբեր ամսից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում...
     Սեյրանը 21 տարեկան էր։ Հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան մեդալի։
     Հավերժ փառք քեզ, ախպերս»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
4810 | 0
Facebook