Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

15:18, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Հռոմի պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և մարդկանց շրջանում դրանց հանդեպ անվստահությանը: Նա նշել է, որ կան կարդինալներ, ովքեր հրաժարվում են պատվաստումներից: Նրա խոսքով, Վատիկանի սրտում «բոլորը պատվաստված են՝ բացառությամբ փոքր խմբի»: Վերջինն իր զարմանքն է արտահայտել, թե ինչու մեծ թվով մարդիկ, այդ թվում` կաթոլիկ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ, հրաժարվում պատվաստվել: «Սա մի փոքր տարօրինակ է. մարդկությունը պատվաստումների հետ միշտ էլ բարեկամական պատմություն է ունեցել: Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ»,- ասել է նա:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև նշել է, որ պատվաստվել է Pfizer տեսակի պատվաստանյութով:

8230 | 0
Facebook